«Հնարավոր է՝ ես արժեմ 300 մլն եվրո». Էդեն Ազար
Բելգիացին չի տառապում ցածր ինքնագնահատականից: Ազարին խնդրել են գնահատել իր տրանսֆերային արժեքը Նեյմարի և Մբապեի թանկարժեք տեղափոխությունների լույսի ներքո: Էդենը չի մանրացել:
«Չգիտեմ՝ ինչքան ես կարժենայի: Հնարավոր է՝ 300 մլն եվրո: Ամեն ինչ կախված է շուկայից: Նեյմարը բրազիլացի է, ով ինձանից 1 տարի փոքր է, ունի մեծ պոտենցիալ և խաղացել է «Բարսելոնայում»: Արժեքը կախված է նաև պայմանագրից և մի շարք այլ բաներից: Կտեսնենք՝ ինչքան ես արժեմ, եթե ինչ-որ տեղ պատրաստվեմ գնալ»,- հայտարարել է Ազարը Goal-ին:
Ազարը 2012 թվականից հանդես է գալիս «Չելսիի» կազմում: Transfermarkt-ը 26-ամյա կիսապաշտպանին գնահատում է 75 մլն եվրո: 2016-17թթ. մրցաշրջանում Էդենը 47 խաղերում խփել է 17 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը