Բաժիններ՝

««Լիվերպուլը» լավ մարզավիճակում է, մենք նախորդ շաբաթ 4:0 հաշվով հաղթեցինք «Արսենալին»». Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն

Անգլիացին 62 րոպե օգնում էր ապագա թիմին վատ խաղով: Ալեքսն «Արսենալից» «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո՝ հաջորդ օրը, հարցազրույց է տվել, որից կատարված մեջբերումը պայթեցրել է համացանցը:

«Մենք մոտենում ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին լավ մարզավիճակում: Նախորդ շաբաթ մենք հաղթեցինք «Արսենալին» 4:0 հաշվով»,- նկատել է Ալեքսը:

«Լիվերպուլը» ջախջախեց «Արսենալին» օգոստոսի 27-ին: Այդ պահին Օքսլեյդ-Չեմբեռլենը պատկանում էր «զինագործներին»: Նա դաշտում անցկացրեց 62 րոպե և փոխարինվեց 0:3 հաշվի ժամանակ:

Օգոստոսի 31-ին Ալեքսը տեղափոխվեց «Լիվերպուլ» 38 մլն եվրոյով: «Կարմիրները» հյուր կգնան «քաղաքայիններին» սեպտեմբերի 9-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս