Բաժիններ՝

«Չելսին» Դիեգո Կոստային ընդգրկել է ԱՊԼ-ի հայտացուցակի մեջ

«Չելսին» հարձակվող Դիեգո Կոստային ընդգրկել է ակումբի հայտացուցակում Անգլիայի Պրեմիեր լիգայի համար: Հարձակվողը գտնվում է 25 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում, որը հրապարակվել է ԱՊԼ-ի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը, ում վրա հույս չի դնում «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, կարող է վերադառնալ «Ատլետիկո»:

Ընդ որում, հայտնի է, որ ՖԻՖԱ-ի կողմից դրված արգելքի պատճառով մադրիդյան ակումբը չի կարող ձևակերպել նորեկներին՝ մինչև 2018թ. հունվար:

Նախորդ մրցաշրջանում Դիեգո Կոստան ԱՊԼ-ի 35 խաղերում խփեց 20 գոլ և օգնեց «Չելսիին» նվաճել չեմպիոնական տիտղոսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս