Բաժիններ՝

Ֆիլիպե Կոուտինիոն կմնա «Լիվերպուլում»

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն 2017-18թթ. մրցաշրջանում հանդես կգա «Լիվերպուլի» կազմում: Բրազիլացին հայտնվել է «կարմիրների» ֆուտբոլիստների ցուցակում, որը հրապարակվել է ԱՊԼ-ի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», սակայն «կապտանռնագույնները» չկարողացան համաձայնեցնել գործարքի պայմանները մերսիսայդցիների ղեկավարության հետ: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ «Լիվերպուլը» պատրաստ է Կոուտինիոյին վաճառել «Բարսելոնային»՝ միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպե Կոուտինիոն դեռ ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930