Հուլիսին Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք է արձանագրվել

2017թ. հուլիսին Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք է արձանագրվել։ Այս մասին նշված է «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» (Հուլիս, 2017) տեղեկագրում, որը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Ըստ այդմ՝ դեպքից 333-ն արձանագրվել է Երևան քաղաքում, 746-ը՝ մարզերում։ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ աղիքային վարակներով հիվանդացությունը նվազել է։

2017թ. հուլիս ամսին նախորդ ամիսների համեմատ՝ նկատվել է աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացության աճ։ Այսպիսի քանակական տատանումները, ըստ տեղեկագրի, պայմանավորված են աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ սեզոնականությամբ։

2017թ. հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930