
Բրուցելոզով հիվանդացության աճ է արձանագրվել

2017թ. հուլիսին բրուցելոզով հիվանդացության աճ է արձանագրվել՝ 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին նշվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված «Վարակի հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրում։
Ըստ դրա՝ հունիս ամսին բրուցելոզի 67, հուլիսին՝ 46 դեպք է արձանագրվել։ Նախորդ տարվա նույն ամիսներին գրանցվել է համապատասխանաբար 29 և 36 դեպք։