
«Առաջիկա 3-4 տարիներին ամենաուժեղը «Ռեալն» է լինելու». Սըր Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել, թե առաջիկա տարիներին որը կլինի աշխարհի ամենաուժեղ թիմը: Ըստ շոտլանդացի մասնագետի՝ այդ թիմը մադրիդյան «Ռեալն» է:
«Այսօր «Ռեալին» շատ դժվար է հաղթել: Եվ եթե նրանք միասնական լինեն, ապա առաջիկա 3-4 տարիներին ամենաուժեղը շարունակելու է մնալ «Ռեալը»: «Յուվենթուսը» լավ այլընտրանքային տարբերակ է, սակայն «Ռեալը» գերիշխում է և ուժեղ խաղ է ցուցադրում»,- Սըր Ալեքսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երկու տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան: Մինչ այդ մրցաշարի պատմության մեջ ոչ մի թիմի չի հաջողվել նման արդյունք գրանցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը