
«Ասենսիոն չպետք է գլուխը լցնի «Ոսկե գնդակի» մասին մտքերով». Խաբի Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կիսվել է թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հեռանկարի մասին կարծիքով: Ալոնսոն նշել է ֆուտբոլիստի կողմից խաղի վրա կենտրոնանալու կարևորությունը: Շատերն արդեն նշում են, որ Ասենսիոն ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Ասենսիոն հեշտությամբ ցուցադրում է իր խաղը, իսկ Ռամոսը և մյուսները նրան օգնում են: Աստիճանաբար նա ավելի կարևոր դեր կխաղա, բայց անհրաժեշտ է, որ նա չայրի իրեն:
Այժմ նրա մոտ աճի և զարգացման շրջան է, ինչն էլ նա անում է հսկայական քայլերով: Բայց Ասենսիոն չպետք է գլուխը լցնի «Ոսկե գնդակի» մասին մտքերով»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը