
«Երբ իմացա, որ կարելի է գնել Օքսլեյդ-Չեմբեռլենին, երկու անգամ չեմ մտածել». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Արսենալից» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի ձեռքբերումը:
«Ես նրան առաջին անգամ տեսել եմ 2014 թվականին, երբ «Բորուսիան» խաղում էր «Արսենալի» հետ: Նա առանձնացավ իր արագության և խաղի նկատմամբ վերաբերմունքի շնորհիվ: Մենք հաղթեցինք Դորտմունդում, բայց պարտվեցինք Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր ես հետևում էի Ալեքսին, և երբ իմացա, որ կարելի է գնել նրան, երկու անգամ մտածելու կարիք չէի զգում:
Օքսլեյդ-Չեմբեռլենը երիտասարդ է, բայց նա Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: Ես հիացած եմ, քանի որ մտածում եմ, որ Ալեքսը բազմաթիվ տարբերակներ ուներ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը