Լուիշ Նանին կարիերան կշարունակի «Լացիոյում»
Հռոմեական «Լացիոն» երեկ հայտարարեց «Վալենսիայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանիի տրանսֆերի ձեռքբերման մասին: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Հաղորդվել է միայն, որ «Լացիոն» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը, չնայած ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդում էին ֆուտբոլիստի վարձակալության մասին:
Ըստ La Repubblica-ի տեղեկության՝ «Լացիոն» Նանիի տրանսֆերի վրա ծախսել է 15 մլն եվրո: Պորտուգալացին նոր ակումբում պետք է փոխարինի Բալդե Կեյտարին, ով վաճառվել է «Մոնակոյին» 35 մլն եվրոյով:
Նանին 4-րդ տարին անընդմեջ փոխում է ակումբային գրանցումը: 2014 թվականին «Սամպդորիան» վարձակալեց ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդից»: 1 տարի անց նա վաճառվեց «Ֆեներբախչեին»: Իսկ 2016թ. ամռանը նա հայտնվեց «Վալենսիայում»:
Պորտուգալիայի հավաքականում Նանին անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 24 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը