Հանրահայտ տորթ «Սևամորթի ժպիտը»
Բաղադրիչներ
1. Ձու – 7 հատ
2. Շաքարավազ – 375 գ
3. Կարագ – 250 գ
4. Թթվասեր – 200 գ
5. Ալյուր – 200 գ
6. Կակաո – 8 ճ/գ
7. Սոդա – 1 թ/գ
8. Քացախ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար 7 դեղնուցները հարել 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել 200 գ կարագը, նորից հարել:
2. Հետո ավելացնել թթվասերը, որի մեջ նախապես պետք է լուծել սոդան և քացախը, հարել: Ավելացնել ալյուրը և 4 ճ/գ կակաո, հարել և ստանալ շոկոլադե խմոր:
3. Լցնել տապակի մեջ և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-40 րոպե:
4. Քանի դեռ թխվում է խմորը, հարել սպիտակուցները: Ավելացնել 150 գ շաքարավազը, շարունակել հարելը:
5. Հարած սպիտակուցները տեղադրել պատրաստի տաք խմորի վրա և նորից ուղարկել ջեռոց ևս 15 րոպե:
6. Պատրաստել ջնարակը. հալեցնել 50 գ կարագը 4 ճ/գ կակաոյի հետ: Ավելացնել 75 գ շաքարավազ, մի փոքր ջուր և եփել մինչև պնդանալը:
7. Լցնել տորթի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը