Բաժիններ՝

«Ինչպե՞ս է ստացվում, որ միշտ նույն կազմակերպությունն է շահում նույն ծրագրերը». Վահե Էնֆիաջյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցած տարի դրամաշնորհներ է տրամադրել «Հույսի կամուրջ» կազմակերպությանը` 70 մլն դրամ, որը Տավուշում երեխաների խնամք է իրականացնում, «Առաքելություն Հայաստան» հ/կ-ին, որը 4200 տարեցների և հաշմանդամների խնամք է իրականացնում տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում, ճաշարաններում մեկանգամյա սնունդ է տրամադրում, և այլ հ/կ-ների:

Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցադրմանը, թե ո՞ր հ/կ-ներն են դրամաշնորհներ ստացել նախարարությունից:

«Ինչպե՞ս է ստացվում, որ միշտ նույն կազմակերպությունն է շահում ծրագրերը: Հենց այդ կազմակերպությունը հենց այդ մարզում տարիներ շարունակ շահում է ու իրականացնում նույն ծրագիրը»,- հարցրեց Վ.Էնֆիաջյանը:

«Ոչ մի գաղտնիք չկա»,- պատասխանեց Ա.Ասատրյանը` նշելով, որ այսօր ոչ մի նման ընթացակարգ չկա, ուղղակի պատմականորեն տվյալ կազմակերպությունը տվյալ մարզում որոշակի կարողություններ է ունեցել, իսկ դրամաշնորհը մի օր ավարտվում է, և պետական բյուջեն իր վրա է վերցրել ծրագրի ֆինանսավորումը: Սակայն այժմ, ըստ նախարարի, կիրառելու են մրցութային սկզբունք, որ, եթե կա երկրորդ ընկերությունը, որ ավելի լավ ծառայություն կմատուցի, նա շահի. «Պետական միջոցներն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է գնանք մրցութային եղանակով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս