Ուզո՞ւմ եք ամրացնել մազերը. փորձեք խոտաբույսերից ու քացախից պատրաստված կոնդիցիոները
Steptohealth.ru-ն գրում է, որ այս կոնդիցիոները կօգնի ամրացնել մազարմատները, ազատվել մազերի չորությունից, ճյուղավորումից ու մազաթափությունից։ Այն կարելի է օգտագործել շամպունի օգտագործումից առաջ, կամ դրանից հետո, կամ էլ առանձին՝ մազերին փայլ հաղորդելու և դրանք պաշտպանելու համար։ Կոնդիցիոների պարբերական օգտագործման դեպքում մազերը կսնուցվեն հակաօքսիդանտներով ու ամինաթթուներով։
Բաղադրիչներ
- 5 ճաշի գդալ ռոզմարին՝ 50 գրամ
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ
- 1 բաժակ խնձորի քացախ՝ 250 մլ
- 6 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ
- 6 կաթիլ անանուխի եթերային յուղ։
Պատրաստման եղանակը
- 5 ճաշի գդալ ռոզմարինը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 բաժակ ջուր։
- Փակեք տարան, ռոզմարինի թուրմը դանդաղ կրակին թողեք 30-40 րոպե։
- Սառեցեք թուրմը, անցկացրեք թանզիֆով։
- Ռոզմարինի թուրմին ավելացրեք խնձորի քացախն ու եթերային յուղերը։
- Լավ խառնեք փայտե գդալի օգնությամբ, թողեք 12 ժամ։
- Խառնուրդը պահեք մութ և սառը վայրում։
Օգտագործման եղանակը
- Շամպունի օգտագործումից հետո խառնուրդը նուրբ շարժումներով քսեք մազերին։ Լվացեք։
- Օգտագործեք ամեն օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը