Բաժիններ՝

«Բավարիային» պետք է Դորտմունդի «Բորուսիայի» հերթական առաջատարը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն պետք է «Բավարիային»: Ինչպես հաղորդում է TF1-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին պետք է Ուսման Դեմբելեն: Մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիայից» հեռացավ Թոմաս Տուխելը: ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Ուսմանը վրդովվել է մարզչի հեռացումից և նույնպես ցանկանում է փոխել ակումբը:

Սակայն «Բորուսիան» չի այրվում իր առաջատարներից մեկին բաց թողնելու ցանկությամբ և արդեն Ուսմանի վրա կախել է 90 մլն եվրոյանոց գնապիտակը: Դեմբելեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:

Դեմբելեն կարող է դառնալ «Բորուսիայի» 4-րդ առաջատարը, ում տանում է «Բավարիան»: Մինչ այս Դորտմունդից Մյունխեն են տեղափոխվել Մարիո Գյոթսեն, Ռոբերտ Լևանդովսկին և Մաթս Հումմելսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս