Բաժիններ՝

Ինչն է խանգարել տնտեսական աճին

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2016 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անցած տարի տնտեսական ակտիվության դանդաղումը պայմանավորվեց գյուղատնտեսության և շինարարության ոլորտների իրական ծավալի նվազմամբ, ինչպես նաև՝ ներդրումների կրճատմամբ, պղնձի և այլ հումքային ապրանքների գնի նվազմամբ, և տրանսֆերտների ծավալների անկմամբ:

«Ներդրումային միջավայրը նախորդ տարի շարունակել է մնալ թույլ, և տնտեսական աճին նպաստել է զուտ արտահանումը»,- ասաց Ա.Ջավադյանը:

Ըստ նրա` 2016-ին տնտեսական աճը կազմել է 0.2%՝ նախորդ տարվա 3%-ի համեմատ և տարվա համար կանխատեսված 2.2%-ի փոխարեն: Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը մինչև 56.7% ԿԲ նախագահը պայմանավորեց ՀՆԱ-ի՝ կանխատեսվածից ցածր մակարդակով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս