
«Չելսին» Բոնուչիի համար «Յուվենթուսին» առաջարկել է 55 մլն եվրո

Լոնդոնցիները կենտրոնացել են «Յուվենթուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի վրա և առաջարկել են նրան հնգամյա պայմանագիր՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Որպես փոխհատուցում՝ «կապույտները» պատրաստ են 55 մլն եվրո ուղարկել Թուրին: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Անտոնիո Կոնտեն:
Բոնուչին «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2010 թվականից: 2016թ. ամռանը Լեոնարդոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2021 թվականը:
Transfermarkt-ը 30-ամյա պաշտպանին գնահատում է 45 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը