Բաժիններ՝

Ճապոնական իմաստնություն. 30 առանցքային արտահայտություններ

1. Զիջիր ճանապարհը հիմարներին և խելագարներին:

2. Եթե կինը ցանկանա, կանցնի ժայռի միջով:

3. Մի սպասեցրու գնացողին, մի քշիր եկողին:

4. Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու բարեկամ:

6. Առանց սովորական մարդկանց չեն լինում մեծ մարդիկ:

7. Ով շատ ուժեղ ցանկանում է վեր բարձրանալ, ապա կհնարի աստիճան:

8. Ամուսինը կնոջ հետ պետք է լինի ձեռքի ու աչքերի նման. երբ ձեռքը ցավում է, աչքերը լալիս են: Իսկ երբ աչքերը լալիս են, ապա ձեռքերը սրբում են արցունքները:

9. Արեգակը չի ճանաչում ճիշտը, արեգակը չի ճանաչում սխալը, արեգակն առանց նպատակի՝ տաքացնում է ինչ-որ մեկին: Ինքն իրեն վերագտածը նման է արեգակին:

10. Ծովը նրա համար է մեծագույն, որ չի արհամարհում նաև փոքր գետերին:

11. Հեռավոր ճանապարհը նույնպես սկսվում է մոտիկից:

12. Ով խմում է, նա չգիտի գինու վնասի մասին: Իսկ ով չի խմում, նա չգիտի դրա օգուտի մասին:

13. Եթե թուրն անհրաժեշտ լինի կյանքում նույնիսկ մեկ անգամ, այն պետք է միշտ կրել:

14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն ունենում:

15. Դժբախտությունը, ինչպես նաև՝ պատռված զգեստը, պետք է թողնել տանը:

16. Երբ կա սեր, ջրծաղիկի վերքերը նույնպես գեղեցիկ են, ինչպես այտերի փոսիկները:

17. Ոչ ոք չի սայթաքում մահճակալում պառկած:

18. Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել ձմեռային երեք ամիսները:

19. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ապա չարժե դրա մասին անհանգստանալ, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, ապա դրա համար անհանգստանալն անօգուտ է:

20. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը:

21. 7 անգամ ստուգիր՝ մինչև մարդուն կասկածելը:

22. Արա ամեն ինչ, ինչ կարող ես, իսկ մնացածում հույս դիր ճակատագրի վրա:

23. Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավելի է դիմանում, քան իր մրցակիցը:

24. Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:

25. Սառը թեյը և սառը բրինձը տանելի են: Բայց սառը հայացքը և սառը խոսքը՝ անտանելի:

26. 10 տարեկանում հրաշք է, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ:

27. Մտածելուց հետո որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:

28. Կատարյալ ծաղկամանը երբեք չի կարող դուրս գալ վատ վարպետի ձեռքերից:

29. Խորը գետերն անձայն են հոսում:

30. Եթե ճանապարհ եք ընկնում սեփական ցանկությամբ, ապա նույնիսկ հազար կիլոմետրը մեկ կիլոմետր է թվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս