Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն չի ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին

Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», համարվում էր պորտուգալացու «Ռեալից» հեռանալու դեպքում կարիերայի շարունակման գլխավոր տարբերակներից մեկը, սակայն առաջացել է անսպասելի արգելք:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի ուզում Ռոնալդուին տեսնել «Օլդ Թրաֆֆորդում»: Նրա որոշումը պայմանավորված է 3 պատճառներով. Ռոնալդուի հետ վատ բաժանումը 4 տարի առաջ, անվստահությունը ֆուտբոլիստի մարզավիճակի նկատմամբ և կասկածը նրա՝ «Ռեալից» տեղափոխվելու անկեղծության վրա:

Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ կապակցությամբ «Յուրահատուկը» «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է մոռանալ Կրիշտիանուի մասին և կենտրոնանալ «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալվարո Մորատայի տրանսֆերի վրա:

Մոուրինիոն մարզել է «Ռեալը» 2010-13թթ. և բաժանվել է ակումբից և Ռոնալդուից ոչ լավագույն ձևով:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս