Բաժիններ՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպը կրկին արագացել է (գծապատկերներ)

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ, կազմել է 6.4%:

Հիշեցնենք, որ հունվար-ապրիլին՝ 2016 թվականի հունվար ապրիլի նկատմամբ, կազմել էր 105.7%, իսկ հունվար-մարտ ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.6%։ Այսինքն, ապրիլյան թուլացումից հետո տնտեսական աճի տեմպը վերականգնվել է։

Նախորդ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածներում, ինչպես տեսնում եք գծապատկերում, ՏԱՑ-ն ավելի ցածր է եղել։

chart01

Տնտեսական աճի տեմպի արագացումը պայմանավորված է առաջին հերթին արդյունաբերության ոլորտի տպավորիչ աճով։ 2017թ. հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.4%-ով և կազմել 625 մլրդ դրամ։

Միայն մայիսի ընթացքում ոլորտը տվել է 139.6 մլրդ դրամի արտադրանք, որը 20%-ով գերազանցում է 2016 թվականի մայիսի ցուցանիշը։

chart02
2017 թվականի առաջին 5 ամիսների կտրվածքով երկնիշ՝ 11%-անոց աճ է գրանցել նաև ծառայությունների ոլորտը (ծավալը՝ 524.7 մլրդ դրամ)։

chart3
Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 12.8%-ով և կազմել 894.5 մլրդ դրամ։

chart4

Գծապատկերները կազմված են ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս