
Ռոնալդուն պատրաստ է մնալ «Ռեալում», եթե ակումբը վճարի հարկային տուգանքը

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում կշարունակի ելույթները մադրիդյան ակումբի կազմում:
Կրիշտիանու Ռոնալդուն նշել է պայմանները, որոնց դեպքում տարաձայնությունները «Ռեալի» հետ կմնան անցյալում: Դրա համար ակումբը պետք է իսպանական իշխանություններին վճարի 14.7 մլն եվրո և տուգանքը, եթե ապացուցվի պորտուգալացու մեղքը:
Պորտուգալացու անձնական կարծիքով՝ այդ պահանջը հանդիսանում է միակ ելքը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Իրենց աստղին պահելու համար «Ռեալը» պատրաստ է ոչ միայն վճարել տուգանքներն իսպանական իշխանություններին, այլ նաև նույն պայմաններով երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ ևս 1 մեկ տարով:
Ավելի վաղ «Ռեալը» նշել էր այն գումարը, որի համար ակումբը պատրաստ է բաժանվել Ռոնալդուից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը