Պաստորեն՝ հավաքականում Մեսսիի ընկերների խաղալու մասին
Լիոնել Մեսսիի անձը շատ է քննարկվում ոչ միայն կատալոնական «Բարսելոնայում», այլև Արգենտինայի ազգային հավաքականում: Մամուլում մեկը մյուսի հետևից հայտնվում են լուրեր այն մասին, որ Մեսսին արգելում է հավաքական հրավիրել ինչ-որ ֆուտբոլիստների, կամ հավաքական է բերում իր մտերիմ ընկերներին:
Արգենտինայի ազգային ընտրանու կիսապաշտպան Խավիեր Պաստորեն ծիծաղելի է համարում նման մտքերը՝ նշելով, որ Մեսսին ոչ մի ազդեցություն չի ունենում թիմի գլխավոր մարզչի որոշումների վրա:
Ըստ Պաստորեի՝ ազգային հավաքականում խաղում են միայն լավագույն ֆուտբոլիստները, ում ընտրում է մարզիչը, այլ ոչ նրանք, ովքեր ինչ-որ մեկի ընկերն են:
«Իհարկե, նման խոսակցությունները սուտ են: Հուսանք, որ այս մտքերն արագ կանհետանան»,- նշել է Պաստորեն:
Սիրարփի Աղաբաբյան