Բաժիններ՝

Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրն «Ատլետիկո»-­ի հետ

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկո»­-ի հետ: Ինչպես փոխանցում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը:

«Ես շատ ուրախ եմ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար: Այժմ ես մի քանի օր կհանգստանամ, որպեսզի վերականգնեմ ուժերս,այնուհետև ակումբակիցներիս ու մարզչական շտաբի հետ կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին»,­- ասել է ֆրանսիացին:

Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Գրիզմանն անցկացրել է 36 խաղ՝ աչքի ընկնելով 16 գոլով և 8 արդյունավետ փոխանցումով: Մինչ այս մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում է, թե Գրիզմանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս