Բաժիններ՝

Bethesda-ն ներկայացրել է Wolfenstein-ի շարունակությունը

Bethesda ընկերությունը E3 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Wolfenstein II: The New Colossus-ը: Խաղը 2014 թվականին թողարկված Wolfenstein: The New Order-ի շարունակությունն է։

Խաղի գործողությունը տեղի է ունենում այլընտրական տիեզերքում, որտեղ տեխնոլոգիական թռիչքի շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել են նացիստները: Թրեյլերի համաձայն, սերիայի գլխավոր հերոսը՝ Ուիլյամ «Բի-Ջեյ» Բլասկովիցը, ողջ է մնացել առաջին մասի իրադարձություններից հետո, եւ այժմ նա պետք է ֆաշիզմի դեմ պայքարի ԱՄՆ-ի տարածքում:

Wolfenstein II: The New Colossus-ը հասանելի կդառնա 2017 թվականի հոկտեմբերի 27-ին PS4-ով եւ Xbox One-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս