Բաժիններ՝

Samsung Galaxy Note 8-ը կդառնա աշխարհի առաջին սմարթֆոնը՝ Snapdragon 836-ով

Samsung  ընկերությունը կթողարկի նոր սմարթֆոն՝ Galaxy Note 8-ը, որը մասնագետները համարում են  iPhone 8-ի մրցակից:

Աշնանը թողարկվող սմարթֆոնը կունենա 6,3 դյույմանոց Infinity  դիսփլեյ, կրկնակի տեսախցիկ և Android 7.1.1: Վերջին օրերին այս նոր սմարթֆոնի մասին կան շատ շշուկներ:

Ըստ ընկերության ներքին աղբյուրներից տեղի ունեցած արտահոսքի՝ նոր սմարթֆոնը կաշխատի դեռևս միայն որաշակիորեն ներկայացված Snapdragon 836 պրոցեսորով:

Ըստ շշուկների՝ սմարթֆոնում կօգտագործվի Snapdragon 836-ի թարմացված տարբերակը՝ Snapdragon 835 SoC-ը, որն այս պահին համարվում է Qualcomm-ի  ամենահզոր միկրոսխեման:

Կարդացեք նաև

GSM Arena-ն գրում է, որ Snapdragon 836-ը կունենա մինչև 2,5 հերց հաճախություն:

Galaxy Note8-ը կդառնա առաջին գադջետը, որտեղ տեղադրված կլինի նոր տեսակի չիպ:  Այս սմարթֆոնին կհաջորդեն LG V30-ը և Google Pixel-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս