ԱՄՆ-ում դպրոցականներին փող են խոստացել ամառն առանց գաջեթների անցկացնելու համար. Washington Post
Վաշինգտոնի մասնավոր միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Դիանա Սմիթը խոստացել է սովորողներին 100-ական դոլար վճարել, եթե նրանք ամառային արձակուրդների ընթացքում ժամանակավորապես հրաժարվեն գաջեթներից: Այդ մասին գրել է The Washington Post թերթը:
Սմիթը հայտնել է, որ սկզբնապես ինքը երեխաներին առաջարկել է ամառվա յուրաքանչյուր երեքշաբթի օրն անցկացնել առանց հեռախոսների եւ այլ էլեկտրոնային սարքերի:
Ծնողները լիովին պաշտպանել են մանկավարժի նախաձեռնությունը: Սմիթը, որը կրթական հաստատությունը գլխավորում է ինը տարի, նշել է, որ տարեցտարի իրադրությունն ավելի ու ավելի է վատանում. դեռահասները լիարժեք չեն քնում այն բանի պատճառով, որ նստած են Համացանցում եւ գիշերվա կեսին միմյանց հաղորդագրություններ են ուղարկում: Տնօրենը պատրաստ է աշակերտներին իր գրպանից վճարել շաբաթվա մեջ մեկ օր գաջեթներ չօգտագործելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: