Հրանտ Մելքումյանը Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք է ստացել
Հունիսի 10-ին Մինսկում ավարտվել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք են ստացել:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Հրանտ Մելքումյանին է հաջողվել լուծել այդ խնդիրը:
7.5 միավորով նա զբաղեցրել է 19-րդ տեղը:
Եզրափակիչ տուրից առաջ միանգամից մի քանի հայ շախմատիստ պահպանել էին Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորությունները: Արդյունքում Հայկ Մարտիրոսյանը (30-րդ տեղ), Սամվել Տեր-Սահակյանը (34-րդ), Գաբրիել Սարգսյանը (35-րդ), Սերգեյ Մովսիսյանը (36) ու Արամ Հակոբյանը (38-րդ) ևս վաստակել են 7.5-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով դուրս են մնացել առաջին 22 տեղի սահմաններից:
8.5 միավորով Եվրոպայի առաջնության հաղթող է դարձել Մաքսիմ Մատլակովը (ՌԴ)` լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով վրացի Բաադուր Ջոբավային և Վլադիմիր Ֆեդոսեևին (ՌԴ):