«Հարբած բալ». նրբագույն տորթի լավագույն բաղադրատոմսը
Ո՞վ կհրաժարվի տնական տորթից: Հատկապես, եթե այն ավանդական տոնական շոկոլադային տորթ է: Բալերը՝ ներծծված ալկոհոլով, աղանդերին տալիս են անմոռանալի համ: Ընդ որում, այս տորթը բավականին ցածր կալորիականություն ունի:
«Հարբած բալ»
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Բալ – 1.5 բաժակ
3. Հավկիթ – 5 հատ
4. Կակաո – 4 ճ/գ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Սոդա – 1 թ/գ
7. Թթվասեր – 1 բաժակ
8. Գինի (կարմիր, կիսաքաղցր)
9. Մարգարին
10. Շոկոլադե քերուկ
11. Կարագ – 1.5 տուփ
12. Խտացրած կաթ – 1.5 բանկա
Պատրաստման եղանակը
1. Բալերից զգուշությամբ հեռացնել կորիզները:
2. Բանկայի մեջ լցնել բալերը և վրան գինի ավելացնել (այնքան, որպեսզի այն ծածկի բալերը): Կարելի է օգտագործել նաև կոնյակ: Ծածկել բանկան կափարիչով և 1 օր թողնել սենյակային ջերմաստիճանում:
3. Երբ բալը պատրաստ կլինի, անցնել բիսկվիթը թխելուն: Դրա համար՝ հարելով խփել ձվերը շաքարավազի հետ: Ալյուրը խառնել կակաոի հետ:
4. Հետո միացնել իրար հետ շաքարավազով ձուն, կակաոյով ալյուրը, սոդան՝ խառնած թթվասերով: Լավ խառնել:
5. Մարգարինապատել կլոր կաղապարը և մեջը լցնել ստացված խմորը:
6. Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը: Թխվում է մոտ 25 րոպեում:
7. Պատրաստի բիսկվիթը սառեցնել:
8. Խմորը կիսել 2 մասի:
9. Ստացված 2 շերտերի միջից զգուշությամբ հանել խմորը, ստանալ փորվածքներ՝ 2 սմ հաստության պատերով:
10. Հանած խմորը մանրացնել և լցնել թասի մեջ:
11. Կրեմը պատրաստելու համար հարել կարագը՝ խտացրած կաթի հետ: Մի փոքր կրեմ թողնել զարդարելու համար:
12. Կրեմը լցնել մանրացրած խմորի վրա, ավելացնել 1 բաժակ բալ և մի փոքր գինի: Խառնել ամբողջ զանգվածը:
13. Հետո այդ կրեմային զանգվածը լցնել խմորի շերտերի, փորվածքների մեջ և դնել իրար վրա: Պետք է ընդունի նախնական տեսքը:
14. Վրան շաղ տալ շոկոլադե քերուկը, զարդարել մնացած կրեմով և բալերով: Ցանկության դեպքում, կարելի է տորթը պատել ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը