Ելենա Օստապենկոն հաղթեց Սիմոնա Հալեպին և նվաճեց Ռոլան Գարոսի տիտղոսը
Լատվիացի թենիսիստուհին մրցակցի հարցերը լուծեց 3 սեթում:
Խաղը շարունակվեց 2 ժամ 5 րոպե: Օստապենկոյի հաշվին գրանցվեց 3 էյս, 5 կրկնակի, 52 վիններ և 53 չպարտադրված սխալ: Հալեպը չկատարեց ոչ մի էյս և ոչ մի կրկնակի: Անձնական հանդիպումներում հաշիվը դարձավ 1:0՝ հօգուտ Օստապենկոյի:
Թենիսիստուհին Լատվիայից առաջին անգամ հաղթեց Մեծ սաղավարտի մրցաշարում:
2014 թվականին Հալեպը Ռոլան Գարոսի եզրափակիչ խաղում պարտվեց Մարիա Շարապովային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը