Բաժիններ՝

Բոնուչին չի պատրաստվում հեռանալ «Յուվենթուսից»

Կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին հերքել է շշուկներն այն մասին, որ ինքը կարող է այս ամառ հեռանալ «Յուվենթուսից»:

Նախորդ ամառ Բոնուչին հրաժարվեց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որպեսզի մնա «Յուվենթուսում», բայց, համաձայն տարածված լուրերի, իտալացին պատրաստ է հեռանալ թուրինյան ակումբից այս ամառ: Այնուամենայնիվ, 30-ամյա Բոնուչին ինքը չի մտածում «Յուվենթուսից» հեռանալու մասին:

««Յուվենթուսից» իմ հեռանա՞լը: Դրանք ուղղակի շշուկներ են»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն:

Բոնուչին պայմանագրով կապված է Իտալիայի գործող չեմպիոնների հետ մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930