Բաժիններ՝

29-ամյա մարզիչը, ով «Հոֆենհայմին» դուրս բերեց Չեմպիոնների լիգա, երկարաձգեց պայմանագիրը

Յուլիան Նագելսմանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը:

Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում «Հոֆենհայմը» գրավեց 4-րդ տեղը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ: Համեստ թիմի հաջողության կերտողներից մեկը հանդիսանում է 29-ամյա Յուլիան Նագելսմանը:

«Հոֆենհայմը» երկարաձգեց պայմանագիրը նաև տնօրեն Ալեքսանդր Ռոտենի հետ մինչև 2020 թվականը:

Նագելսմանն աշխատում է ակումբում 2010 թվականից: Նա եղել է օգնական և մարզիչ U-17 և U-19 թիմերում:

Յուլիանը ճանաչվեց Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս