Բաժիններ՝

Փոխնակ մայրը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար զույգ երեխա է լույս աշխարհ բերել

Պորտուգալացու ընտանիքը էականորեն ավելացավ:

Պորտուգալական SIC հեռուստաալիքը հայտարարել է այն մասին, որ Կրիշտիանու Ռոնալդուն հայր է դարձել երկրորդ անգամ: Փոխնակ մայրը հարձակվողի համար զույգ երեխա է լույս աշխարհ բերել՝ Մատեոյին և Եվային: Ինչպես հաղորդում է SIC-ը, Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի պատրաստվում պատմել այդ մասին ԶԼՄ-ներին:

Կրիշտիանուի առաջին որդին, ում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, 6 տարեկան է:

Ավելի վաղ Կրիշտիանուն հայտարարել էր, որ հանդիպում է մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս