Բաժիններ՝

Ֆուտբոլի հավաքականը կարևորագույն խաղում խոշոր հաշվով զիջեց Չեռնոգորիային

Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում խոշոր՝ 4:1 հաշվով պարտվեց Չեռնոգորիային:

Պոդգորիցայում կայացած խաղի մեկնարկի 2­-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը: Գոլը խփեց Ֆատոս Բեչիրայը: Տան տերերը կարողացան օգտագործել իրենց հաջորդ հնարավորությունը և կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Խաղի 28-­րդ րոպեի Չեռնոգորիայի երկրորդ գոլը խփեց Ստևան Յովետիչը: Երկրորդ կեսի 54­-րդ րոպեին Ստևան Յովետիչը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0: Խաղակեսի վերջնամասում նույն Յովետիչը հրաշալի գոլ խփեց՝ դառնալով հեթ­տրիկ հեղինակ: Հայաստանի ընտրանու կազմում հեղինակության գնդակը խփեց Ռուսլան Կորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 1-­ին Բուդապեշտում՝ մրցելով Ռումինիայի թիմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930