Քանի լրագիր և գիրք է տպվել Հայաստանում անցած տարի
Ըստ ՀՀ Ազգային գրապալատի ամփոփ տեղեկատվության, 2016թ. հրատարակվել է 262 անուն պարբերական և 2 112 անուն ոչ պարբերական:
262 անուն պարբերականներից 42.4%-ը կազմել են ամսագրերը, 37.4%-ը` լրագրերը, 14.1%-ը` ժողովածուները և 6.1%-ը` տեղեկագրերը:
Պարբերականների տարեկան տպաքանակը 2016 թվականին կազմել է 21.7 մլն օրինակ, որի մեծ մասը՝ 21.5 մլն-ը, լրագրերն են։ 2016 թվականին Հայաստանում հրատարակվել է 98 անուն լրագիր, որից 88-ը՝ հայալեզու։
Ինչ վերաբերում է ոչ պարբերական հրատարակություններին, ապա 2016թ. հրատարակվել է 2 112 անուն ոչ պարբերական։ Դրանց մեծ մասը՝ 1 255-ը կամ 59.4%-ը, կազմել են գրքերը: