
Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Արոնյանը խաղը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-րդ քայլում Արոնյանը զոհաբերեց որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերեց նաև փիղը:
Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ: 4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո-Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են: