Բաժիններ՝

Alibaba-ի ղեկավարը հարստացել է 2.8 միլիարդ դոլարով

Չինական համացանցային Alibaba Group Holding Ltd.-ի ղեկավար Ջեք Ման իր կարողությունը ավելացրել է 2.8 միլիարդ դոլարով այն բանի շնորհիվ, որ ընկերության բաժնետոմսերը հասույթի կանխատեսման ֆոնին թանկացել են 13%-ով:

Արդյունքում՝ ընկերության կապիտալիզացիան ավելացել է 42 միլիարդ դոլարով, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Տարեսկզբից Ջեք Ման հարստացել է 8.5 միլիարդ դոլարով ու ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 41.8 միլիարդ դոլար:

Bloomberg գործակալության տվյալով՝ ներկայումս նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Նախօրեին Alibaba-ի ֆինանսական տնօրեն Մեգգի Վուն հայտնել էր, որ ընկերությունն ակնկալում է հասույթի 45-49%-անոց ավելացում ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է 2018թ. մարտին: Այդկերպ, ցուցանիշը կարող է հասնել 34.3 միլիարդ դոլարի:

Alibaba-ին են պատկանում Չինաստանում խոշորագույն էլեկտրոնային առևտրի հարթակները, ներառյալ դրանցից ամենահայտնին՝ Taobao-ն:
Ընկերությունն այդ հարթակներում միավորում է գնորդներին և վաճառողներին՝ նրանց տրամադրելով տարբեր ծառայություններ:
Alibaba-ին բաժին է ընկնում երկրում էլեկտրոնային առևտրի շրջանառության մոտ 80%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս