Բաժիններ՝

«Ամեն ինչ հնարավոր է». Ռոնալդուն՝ «Ռեալից» հեռանալու մասին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառում, որ կարող է հեռանալ թիմից:

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ մի շարք ակումբներ, այդ թվում՝ նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, պատրաստ են Կրիշտիանուի համար առաջարկել ռեկորդային 180 մլն եվրո:

Պորտուգալացին ինքը չի հերքում տվյալ ինֆորմացիան: Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ նա հեռանա ակումբից 180 մլն եվրոյի դիմաց, Ռոնալդուն պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է»:

«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ նախորդ տարվա նոյեմբերին: Նա շաբաթական վաստակում է 420 հազար եվրո:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս