Բաժիններ՝

Chanel-ն Ուիլ Սմիթի դստերն ուղարկել է զբոսնելու Տոկիոյում

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի դուստրը՝ 16-ամյա Ուիլոուն, նկարահանվել թ Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդում: Այդ մասին  հաղորդվում է բրենդի հունիսի 7-ի մամուլի տեղեկագրում:

Ըստ սյուժեի, աղջիկն զբոսնում է Տոկիոյի փողոցներով՝ ձեռքին Gabrielle ֆիրմային պայուսակը: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:
Սա Սմիթի դստեր աշխատանքի առաջին փորձը չէ նորաձեւության բիզնեսում: Օրինակ, 2016 թվականի ամռանը Ուիլոուն նկարահանվել էր Chanel-ի գովազդում՝ ներկայացնելով ակնոցների նոր հավաքածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս