Բաժիններ՝

Google-ը նորաձեւության պատմության հանրագիտարան է կազմել

Google ընկերությունն ստեղծել է վիրտուալ հանրագիտարան, որը նվիրված է նորաձեւության պատմությանը: Նախագիծն ստացել է We Wear Culture անվանումը։

Դրա ստեղծման համար թվայնացվել են այն թանգարանների հավաքածուները, որոնք մասնագիտացած են նորաձեւության եւ կոստյումների պատմության մեջ: Նյութերը ներկայացված են թեմատիկ հավաքածուներում եւ լրացված են փորձագետների մեկնաբանություններով:

«Google-ը չի ասոցիացվում նորաձեւության հետ: Մենք չենք ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել նորաձեւության բուն օբյեկտների վրա, մեզ հետաքրքիր է անցյալի, ներկայի եւ ապագայի վարպետությունն ու ձեռքի աշխատանքը»,-ասել է Google Art & Culture-ի տնօրեն Ամիթ Սուդը:

Ի թիվս այլ բաների, հանրագիտարանում կարելի է տեսնել, թե ինչպես են ստեղծվում կիմոնոները, ուսումնասիրել Ռուսաստանի կայսրության կոստյումների պատմությունը, իմանալ, թե ինչպես են հայտնվել հուդիները եւ բրիտանացի մոդելագործ Վիվիեն Վեսթվուդի փանք-հավաքածուները, ինչպես նաեւ վերլուծական մեծ նյութեր ընթերցել Իտալիայում մասս-մարկետի կամ նորաձեւության ինդուստրիայի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս