Բաժիններ՝

Լիոնել Մեսսին և «Բարսելոնան» պայմանավորվել են պայմանագրի երկարաձգման վերաբերյալ

Ըստ նոր համաձայնագրի պայմանների՝ 29-ամյա Մեսսիի հրաժարագինը կավելանա մինչև 400 մլն եվրո: Ֆուտբոլիստի և ակումբի միջև ներկայիս պայմանագիրը լրանում է 2018 թվականին: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարվա համար՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը՝ Մեսսիի նոր՝ Խորխեի հետ բանակցությունները վարել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Պայմանագրի ստորագրումը՝ ելնելով հաշվապահության նկատառումներից, կհետաձգվի մինչև հունիսի 30-ը:

2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 52 խաղերում Մեսսին խփել է 54 գոլ և կատարել է 19 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 120 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս