«Մանչեսթեր Յունայթեդը», «Մոնակոն», ՊՍԺ-ն և մի քանի չինական ակումբներ ուզում են 180 մլն եվրոյով գնել Ռոնալդուին
Մի փոքր քիչ է:
«Մանչեսթեր Յունայթեդը», «Մոնակոն», ՊՍԺ-ն և մի քանի ակումբներ Չինաստանից կփորձեն ամռանը գնել Կրիշտիանու Ռոնալդուին «Ռեալից»: Ինչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականն իր նոր համարում, ակումբները մադրիդցիներին կառաջարկեն 180 մլն եվրո:
Եթե «Ռեալը» գնա այդ գործարքին, ապա Ռոնալդուի տրանսֆերը նորից կդառնա ամենաթանկը պատմության մեջ:
Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2009 թվականին՝ 94 մլն եվրոյով: Այդ տրանսֆերը մնում էր ռեկորդային՝ մինչև մադրիդյան ակումբի կողմից 2013 թվականին 101 մլն եվրոյով Գարեթ Բեյլի գնումը:
Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1-1.5 մլրդ եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը