
Wrangler-ը ջինսե հագուստի նոր հավաքածու է ցուցադրել

Wrangler ընկերությունը թողարկել է հագուստի հավաքածու, որն ստեղծվել է հայտնի նկարիչ, հոգեբանական փոփ-արտ գրաֆիկայի վարպետ Փիթեր Մաքսի հետ: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ հունիսի 6-ի մամուլի տեղեկագրում: Այն նվիրված է Wrangler բրենդի 70-ամյա հոբելյանին եւ «Սիրո ամառ» հիփփի-փառատոնի 50-րդ տարեդարձին: Շարքը վաճառքում կհայտնվի սահմանափակ քանակով:
Դրանում տեղ են գտել շորտեր, վերնաշապիկներ, արեւմտյան ոճի ազատ ձեւվածքով կարճ ջինսեր եւ փրինթներով շապիկներ: Բացի դրանից, շարքում ներկայացված են տղամարդկանց եւ կանանց համար ջինսերի նոր մոդելներ:
Wrangler բրենդը գրանցվել է 1947 թվականին, մասնագիտանում է ջինսե հագուստի արտադրության բնագավառում: Ֆիրման պատկանում է VF Corporation տեքստիլ կորպորացիային:
Փիթեր Մաքսը ժամանակակից ամերիկացի փոփ-արտ նկարիչ է, իլյուստրատոր եւ գծանկարիչ: