Բաժիններ՝

«Որպես ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն ավելի լավն է, քան ես». Զիդան

Ֆրանսիացին համեստություն է անում:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, թե ով ավելի լավ ֆուտբոլիստ կլիներ, եթե ինքը և Կրիշտիանու Ռոնալդուն նույն ժամանակաշրջանում հանդես գային:

«Ռոնալդուն, ոչ մի կասկած չկա: Նա դառնում է գոլերի հեղինակ, իսկ դա ամենակարևոր բանն է:

Ես բավականին լավ եմ խաղացել, բայց գոլերն իմ մասնագիտությունը չէին: Ես ավելի ուժեղ էի փոխանցումներ կատարելիս: Ես մի քանի կարևոր գոլեր եմ խփել, բայց ոչ այնքան, որքան Կրիշտիանուն:

Կարդացեք նաև

Ռոնալդուի լավագույն հատկանիշն այն է, որ նա միշտ ավելին է ուզում: Նույնիսկ մարզումների ժամանակ նա ցանկանում է հաղթել: Նա առաջնորդ է և դաշտում, և դրա սահմաններից դուրս»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Զիդանի ակտիվում կան 1998թ. Աշխարհի առաջնության եզրափակչի և 2001-02թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչի հաղթական գոլերը:

Զիդանն ունի մեկ «Ոսկե գնդակ», Ռոնալդուն՝ 4:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս