Բաժիններ՝

Ընտրեք դիրքը, որով սիրում եք նստել, և իմացեք ձեր բնավորության մասին

Adme.ru-ն գրում է, որ յուրաքանչյուրս սիրում ենք նստել որոշակի դիրքով։ Բայց քչերը գիտեն այն մասին, որ նստելու սիրելի դիրքը կարող է այցեքարտ դառնալ. դրանով հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ տվյալ մարդուն։

1. Ուղիղ մեջքով։ Հոգեպես ուժեղ և ինքնավստահ մարդ եք, ով գրեթե երբեք չի կասկածում սեփական քայլերի ու որոշումների իրավացիության վրա։ Սիրում եք տեղյակ լինել ամեն ինչին և վերահսկել ամենը։ Միևնույն ժամանակ՝ մտերիմների ու գործընկերների հետ հարաբերություններում ծայրահեղ վստահելի եք, միշտ աշխատում եք օգնության հասնել և աջակցություն ցուցաբերել դժվար պահերին։

2. Ետ հենված։ Կարեկցող մարդ եք, ով փորձում է երբեք անտարբեր չմնալ մյուսների ապրումների նկատմամբ։ Որպես կանոն՝ որոշումներ կայացնելիս ու քայլեր անելիս զգուշավորություն եք ցուցաբերում, հակված եք վերլուծության։ Նախքան կարևոր գործին անցնելը կարող եք երկար ժամանակ հետևել իրավիճակին՝ գնահատելով կողմ և դեմ փաստարկները։

Կարդացեք նաև

3. Դեպի առաջ թեքված։ Այս դիրքը հատուկ է մարդկանց, ովքեր հետաքրքրվում են ամենատարբեր բաներով։ Չափի սահմաններում հետաքրքրասեր եք, բաց նոր ծանոթությունների համար։ Հեշտությամբ հաճոյախոսություններ եք անում, կարող եք գովել խոսակցին, եթե կարծում եք, որ դա տեղին է։

4. Ոտքերն իրար միացված։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սառը սիրտ ունեք, բայց ավելի մոտ շփման դեպքում բացվում են ձեր անձի բոլորովին այլ կողմեր՝ բարություն, անկեղծություն։ Լուրջ հարցերում բավական ուղիղ եք։ Գերադասում եք ամեն ինչում հետևել ծրագրին, պունկտուալ եք։

5. Կոճերը խաչած։ Նպատակասլաց մարդ եք, ով հաճախ է վառ արտահայտված լիդերի հատկություններ դրսևորում։ Միշտ աշխատում եք տեղյակ լինել բոլոր գործերից, սիրում եք վերահսկել գործընթացը, երբեմն՝ նաև մարդկանց։ Շփման մեջ բաց եք ցանկացած նոր բանի համար, իսկ հարաբերություններում բավական խանդոտ եք։

6. Ոտքը ոտքին։ Առանձնանում եք համեստությամբ, նաև որոշակի ամաչկոտությամբ, հաճախ ամաչում եք անծանոթ մարդկանց ներկայությամբ։ Դժվար թե հնարավոր լինի ձեզ ինքնավստահ մարդ անվանել։ Ձգտում եք շրջապատից թաքցնել ձեր ապրումներն ու զգացմունքները, այդ պատճառով ձեզ հաճախ փակ մարդ են համարում։

7. Ձեռքերը կրծքին խաչած։ Լուրջ մարդ եք, ով ուժեղ բնավորություն ունի։ Ձեր մտքերը տարբերվում են խորությամբ, այդ պատճառով էլ ձեր դեմքին հաճախ կարելի է տեսնել մտածկոտ և կենտրոնացած արտահայտություն, քան պայծառ ժպիտ։ Չնայած ներքուստ ինքնավստահ եք, չեք շտապում բացվել մյուսների առաջ։

8. Ձեռքերը ոտքերի մեջտեղում դրված։ Նուրբ, բարեհոգի մարդ եք։ Անուշադրության չեք մատնում մյուսների խնդիրները՝ միանգամից արձագանքելով ու փորձելով օգնություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ բավական ամաչկոտ եք, հաճախ եք կասկածում ասված բառերի և կայացված որոշումների համար։

9. Ձեռքերը ծնկներին դրված։ Արտահայտված լիդեր եք, համարձակ և ինքնավստահ մարդ, ով դա պարզ ցուցադրում է շրջապատին։ Որպես կանոն՝ այս դիրքը բնորոշ է կենտրոնացած, ուշադիր, և ոչ թե՝ ցրված մարդկանց։ Չեք վախենում պատասխանատվություն վերցնել ոչ միայն ձեր, այլև մյուսների որոշումների համար, չեք վախենում խնդիրներից և բավական արագ գտնում եք դրանց լուծումները։

10. Իրար միացված ձեռքերով։ Չափազանց էմոցիոնալ, իմպուլսիվ, բաց և բարեսիրտ մարդ եք։ Սիրում եք կյանքը, աշխատում եք մշտապես պահպանել լավատեսությունը և դրանով վարակում եք մյուսներին։ Ձեզ հետ շփվելով՝ մարդիկ ոգեշնչվում են, դրական էներգիա ստանում։ Դա է պատճառը, որ գրեթե երբեք միայնակ չեք լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս