Բաժիններ՝

«Հայբիզնեսբանկի» և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի հերթական անակնկալը բազմազավակ ընտանիքին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին:

Երկար տարիներ վարձով ապրող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը ՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մարդասիրական վարքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ նվերներով  հյուրընկալեցին ընտանիքին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ՝ շնորհավորելու եւ բնակարանի բանալիները  հանձնելու նպատակով:

Արսեն Միքայելյանը նշում է, որ պատահական տեղեկացավ Ղուկասյանների խնդրի մասին եւ որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է 30-ամյա Արմինե Զաքարյանի ու 36-ամյա Դավիթ Ղուկասյանի երջանկությունը, որ իրենց հինգ զավակներն այսուհետ ապրելու են սեփական բնակարանում: Հունիսիմեկյան տոնը ընտանիքի եւ երեխաների համար էլ ավելի ուրախ եւ անմոռանալի դարձավ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ՝ նշելով որ, այս գործը Աստվածահաճո գործ է, եւ նմանատիպ գործերը երջանկացնում են նաեւ դրանք իրագործողներին:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին վեց ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ բնակարանն էր, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրվեց բազմազավակ հայ ընտանիքներին՝ որպես մեծ անակնկալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս