GlamGlow-ը մակիաժի հիբրիդային միջոցներ է ցուցադրել
GlamGlow մակնիշը ներկայացրել է մի քանի կոսմետիկական նորույթներ: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ հունիսի 1-ի մամուլի տեղեկագրում: Խոսքը փայլի էֆեկտով քսուքների, շրթունքների համար գունավոր բալզամների եւ շուրթերին ծավալ հաղորդող պլամպերների շարքի մասին է: Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ դրանք առաջին հիբրիդային միջոցներն են, որոնք միաժամանակ կծառայեն մակիաժի եւ մաշկի խնամքի համար: Դրանք վաճառքում կհայտնվեն հունիսի կեսերին:
GlamGlow բրենդը 2010 թվականին Գլեն եւ Շենոն Դելիմորների կողմից ԱՄՆ-ում հիմնվել է որպես յուրատեսակ բաղադրատոմսերով մաշկի խնամքի միջոցների արտադրող: Սկզբնապես մակնիշի կոսմետիկական արտադրանքը նախատեսված էր հոլիվուդյան աստղային վիզաժիստների մասնագիտական օգտագործման համար, բայց հետո հայտնվեց լայն շուկայում: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ընկերությանը: