Բաժիններ՝

Dolce & Gabbana­-ն կանանց առաջարկել է հագնվել Քեյթ Միդլթոնի ոճով

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը զգեստի դիզայն է մշակել Քեյթ Միդլթոնի պատվին: Զգեստն արդեն հայտնվել է վաճառքում եւ ներկայացված է Net­a­Porter կայքում: Գինը 2 հազար 675 դոլար է:

1940-­ական թվականների ոճով կարված մոդելը ներկայացված է երկու գույնով՝ կաթնասպիտակ եւ զմրուխտագույն: Հանդերձը նման է այն զգեստին, որը նա կրել է Կանադա կատարած այցի ժամանակ: Սակայն այդ դեպքի համար դիզայներները զգեստն ստեղծել էին եզակի օրինակով՝ հաշվի առնելով Միդլթոնի կազմվածքի պարամետրերը:

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի եւ կոսմետիկայի թողարկման
բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ:

Թագավորական ընտանիքի այցը Կանադա տեղի է ունեցել 2016 թվականի աշնանը: Միդլթոնի հագուստի ընդհանուր արժեքը գնահատվում էր 80 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս