Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով

Hermes ֆրանսիական բրենդի կանացի պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով (2,94 մլն հոնկոնգյան դոլար): Այսպիսով, սահմանվել է այս աքսեսուարի գնի համաշխարհային ռեկորդ: Այդ մասին  հայտնել է Christie՚s աճուրդների տունը:

Birkin մոդելի պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ դրվագազարդված
18-­կարատանոց ոսկով եւ ադամանդներով: Գնորդի անունը չի հրապարակվում:

Այս վաճառքը գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը. այն ժամանակ Hermes­ի Birkin մոդելի պայուսակը Christie՚s աճուրդում վաճառվել էր 300 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս