«Չգիտենք՝ ինչ ենք մտածելու, բայց նրա դեմ խաղալիս նոր բան է պետք հորինել». Ռամոսը՝ Բուֆֆոնի մասին
Մոտենում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Տարվա կարևորագույն հանդիպումից առաջ իրենց կարծիքներն են հայտնում երկու թիմի ֆուտբոլիստները, և ոչ միայն:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը նշում է, որ շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց իրենք պատրաստ են:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞վ առավելություն կունենա, եթե նշանակվի 11-մետրանոց հարվածաշար: Ռամոսը նշել է, որ Բուֆֆոնի դեմ խաղալիս 11-մետրանոցն իրացնողն ինչ-որ նոր բան պետք է մտածի:
«Բուֆֆոնի դեմ Պանենկայի ոճով հարվածելը նույնիսկ չի քննարկվում: Չգիտենք՝ ինչ ենք մտածելու, բայց նրա դեմ խաղալիս նոր բան է պետք հորինել»,- նշել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Յուվենթուս» խաղը կկայանա հունիսի 3-ին:
Սիրարփի Աղաբաբյան