Բաժիններ՝

Նորամուծություն Հայաստանում. IT լուծումներով նոր ձեռնափայտ

Technology and Science Dynamics (TSD) ընկերության վերջին նորամուծություններից է տարեց մարդկանց համար նախատեսված IT լուծումներով նոր ձեռնափայտը: Այն ունի ռադիոընդունիչի և MP3 նվագարկչի հնարավորություն:

Ձեռնափայտը համապատասխան ծրագրի միջոցով կարող է հիշել մինչև 5 հեռախոսահամար: Վրան կա նաև SOS սեղմակ, որի միջոցով կարելի է շրջակա միջավայրում ուշադրություն գրավել, որ օգնություն է պետք:

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ., ազատ տնտեսական գոտում:

Կարդացեք նաև

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս