NASA-ի զոնդն անսպասելիորեն սառցի նոր պաշարներ է գտել Լուսնի վրա
LRO զոնդն անսպասելիորեն սառցի կուտակներ է հայտնաբերել Լուսնի հարավային բեւեռի լուսավոր խառնարաններում, ինչն զգալիորեն ընդլայնել է ջրի պաշարները մեր մոլորակի արբանյակի վրա: Այդ մասին ասված է Icarus հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք միշտ կարծում էինք, թե Լուսնի վրա սառույց պետք է լիներ այն բոլոր կետերում, որտեղ ջերմաստիճանը բավականաչափ ցածր է դրա կազմավորման համար, բայց իրականում բնավ էլ միշտ չէ, որ այդպես է, եւ Լուսնի այդ առանձնահատկությունն արդեն վաղուց է բորբոքում մեր հետաքրքրությունը:
Այժմ մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի ձեռնամուխ լինենք այն բանի բացահայտմանը, թե ինչպես է առաջացել այդ ջուրը: Դա կարեւոր է ոչ միայն Լուսնի բնակեցման, այլեւ այն հարցին պատասխանելու համար, թե որտեղից է ջուր հայտնվել Երկրի վրա», պատմել է Մեթյու Զիգլերը Թուսոնի մոլորակագիտության ինստիտուտից (ԱՄՆ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: